«Պատերազմով Եվրոպայից անջատված՝ մենք սկսեցինք ուսումնասիրել սեփական Հարավն ու Արևմուտքը՝ էկզոտիկ և զվարճանքի ավանդույթների փնտրտուքի հույսով…» Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Ջազաբանության» այս հաղորդման շրջանակներում խոսելու ենք 20-ականների «ջազային տենդի» կամ Սպիտակ ջազի գեղագիտության շուրջ՝ հակադրելով այն նույն 20-ականների «Հարլեմյան վերածննդի» կամ «Նոր նեգրական շարժման» մշակութային շարժմանը:
🔹Ի՞նչ առանցքային տարբերույթյուններ էին ընկած Սև և Սպիտակ ջազի գեղագիտություններում։
🔹Ի՞նչ դիտանկյունից էին ընկալում ջազը «Կորուսյալ սերնդի» գրողները։
🔹Ինչպիսի՞ն էր Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «ջազի դարը»։
🔹Ինչո՞ւ էր ջազը դարձել Սպիտակ հասարակության ժամանցի առանցքը։
🔹Ի՞նչ էր իրենից ներկայացնում ջազի դարի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Մեծն Գեթսբին»:
Շատերը չեն պատկերացնում, բայց ջազի և գրականության մեջ խորը կապ կա. բազմաթիվ գրողներ ոգեշնչվել են ջազով, և բազմաթիվ ջազմեններ եղել են նաև պոետներ, իսկ երբեմն՝ ջազն ու գրականությունն այնքան են սերտաճել, որ դժվար է դրանք տարբերակել:
«Ջազաբանություն» հաղորդաշարում Ռիմա Տիգրանյանը պատմում է այս փոխհարաբերության մասին՝ Հարլեմյան վերածննդից մինչև հիփ-հոփ, բիթնիկներից և Կորտասարից մինչև Բորիս Վիան և Բուլգակով:
#jazz #jazzmusic
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official
Негізгі бет Ойын-сауық #3. Ջազաբանություն | «Ջազի դարը», Սպիտակ ջազը և «Մեծն Գեթսբին»
Пікірлер