#infocom #ինֆոքոմ
Դեբետ, Աղստեւ, Տաշիր գետերի վարարումը Տավուշի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում հանգեցրել է աղետի։
Զոհվել է 4 անձ, բնակավայրերից տարհանվել է 443 քաղաքացի։ Փլուզվել, ջրածածկվել են տներ, անասնագոմեր, հասարակական նշանակության շինություններ, տրանսպորտային միջոցներ։
Արգելափակվել են 9 գյուղերի՝ արտաքին աշխարհին կապող հիմնական տրանսպորտային ուղիները։ Փլուզվել է 19 կամուրջ, 3 հատվածում ամբողջությամբ քանդվել է Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը, Էական վնասներ է կրել Դիլիջան-Իջեւան ճանապարհը, մի քանի հատվածներում փլուզվել է երկաթգիծը։
Վնասվել են նաև ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ, հեռախոսային եւ
ինտերնետ կապի ենթակառուցվածքներ։
Թումանյան, Փամբակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան համայնքների մի շարք բնակավայրերի տարածքներ հայտարարվել են աղետի գոտի։
Աղետի գոտում այսօր կամավորների կարիք կա։
________________
Website - infocom.am/
KZitem - / infocomam
Facebook - / infocomm
Twitter - / infocom_am
Instagram - / infocom.am
Telegram - t.me/infocomm
t.me/infocomru
t.me/infocom_eng
Негізгі бет Աղետի գոտի. ափերից դուրս՝ տների ներսում
Пікірлер: 5