«Քարից հաց քամող ազգ ենք» արտահայտությունը մի տեսակ սխալ ենք ընկալել, ու փորձում ենք ամեն հնարավոր ու անհնար բանից/բան քամել։ Կովիդ է, ընտի՛ր, ճիշտ ժամանակն է 20 դրամանոց դիմակը դարձնել 200-300 դրամ։ Ռուսաստանի դաշնությունում իրավիճակը խառն է, շատ լավ, մանկահասակ երեխայով վարձակալներին տնից շտապ դուրս ենք հանում, որ տունը թանկով ռուս ներգաղթյալներին տանք, հետո էլ նրանց ենք հանում, որ պատերազմից մի կերպ փրկված հայերին մաքսիմալ քամենք։ Շրջափակում է, սով, ծանր իրավիճակ․ ինչ կպնել ա կպել․ կարելի է առիթից օգտվելով եղած ապրանքների գները երկինք հասցնել։ Ու այսպես շարունակ։
- 7 ай бұрын
Առիթից Օգտվելով․ Կպցնելու Նուրբ / Կոպիտ Արվեստը / ԲԱՑ ԹԵՄԱ
- Рет қаралды 15,824
Пікірлер: 53