Մեր ժառանգությունն ուղղակի հրաշք է, որ աստված շնորհել է հենց մեզ` ազգիս։ Մեզ մնում է միայն ու միայն ամուր պահենք, փայփայենք ու փոխանցենք եկող սերունդներին։ Սա՛ ենք մենք, հայերս, սա՛, ոչ թե ԱԺ֊ում իրար հայհոյող, իրար փնովողը... Եկենք հենց այսպես մնանք։ Թո՛ղ կյանքը մեզ փոխել չկարողանա։ Շատ հոգեթով, շատ քնքուշ ու շատ հոգեհարազատ համերգ է։ Խոնարհվում եմ... Շնորհակալ եմ...
@user-ke7dq8wf2z
3 ай бұрын
😮өөхһ😮😮😮😢🎉🎉🎉🎉🎉❤❤ёаессммит🦄🐎😮😮😅😢😢😢
@annh5391
2 жыл бұрын
48։25 րոպեից. ...Նա լիներ ծարավ, Իսկ ես` պաղ աղբյուր, Ջուր տայի նրան, Նա ինձ` մեկ համբույր... Սիրուն... սիրուն... անասելի սիրուն երգ...
@tig88
3 жыл бұрын
00:20 Հազար էրնեկ էն գիշերին, Որ ինձ բութա տվեցիր, Ոսկե թռչնիկ, իմ հեգ սրտին Ձեռքդ զարկիր, խլեցիր։ Էն օրվանեն բեխաբար, Եղա դադարգուն, անճար, Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս, Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։ Ոսկե թասը լիքը գինով, Անուշ գինով մուրազի, Կտաս նրան հազար նաւլով, Ով որ քեզ կըերազի։ Էն օրվանեն բեխաբար, Եղա դադարգուն, անճար, Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս, Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։ Ես խմեցի․․․ Էն օրվանեն Դեռ հարբած եմ քո էշխեն, Թե բութա էր, հապա ո՞ւր է․․․ Չեմ հասնի իմ մուրւսզին։ Էն օրվանեն բեխաբար, Եղա դադարգուն, անճար, Ո՛չ մի անգամ մոտիկ կուգաս, Ո՛չ էլ իսպառ կհեռանաս։
@annh5391
2 жыл бұрын
Սա չէի լսել։ Հրաշք է։ Շնորհակալություն բառերը գրելու համար։
@nazarethsabounjian1699
9 ай бұрын
ķ
@AnatolyaGrigoryan-db1sx
7 ай бұрын
😊😊😊 14:30
@tig88
3 жыл бұрын
31:22 Դարձիր մեկ աշե Արևը դիպավ, դռնեն դուրս էկար, Բոլոր աշխարհը արիր շանթահար, Դու նազ անելով անցար-գնացիր, Բյուրավոր սրտեր կրակով լցրիր։ Սիրտս լցրիր բյուր ցավերով, Ու հեռացել կերթաս, Ինձ մոռացել կերթաս, Դարձի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե, Կայնի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե, Քո սերն եմ, քո տերն եմ, զուրկ չմեռնեմ։ Էդ չքնաղ մարմինդ էլ ի՞նչ զարդարել, Երբ Արարիչն է քեզի նկարել, Էդ սև աչերդ կրակ կցայտեն, Շատ մատաղ սրտեր կայրեն-խորովեն։ Սիրտս լցրիր բյուր ցավերով, Ու հեռացել կերթաս, Ինձ մոռացել կերթաս, Դարձի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե, Կայնի, մեկ աշե, մեկ աշե, մեկ աշե, Քո սերն եմ, քո տերն եմ, զուրկ չմեռնեմ։
@user-xw4rs7pm6s
Жыл бұрын
17:41
@annh5391
5 жыл бұрын
Թովմաս Պողոսյանը մեր աշուղական երգարվեստի կնքահայրն է։ Խոնարհվում եմ։
@karensedrakyan7217
Жыл бұрын
Halla
@duduhuhu5193
3 жыл бұрын
Mer keghetcig ashughagan erkeren mege ... hebardenk tcezmov...
@srbuhiericyan
6 ай бұрын
🎉🎉😂
@tig88
3 жыл бұрын
51:24 Շորորա Բաղեն թռած բլբուլ եմ, Պարտեղեն ւտւկած սմբուլ եմ, Ով որ սիրտս հասկանա, Ես նրան ղուրբան ու ղուլ եմ։ Շորորա, Շորորա, թառլան, շորորա, Շահմար հյուսդ էրերա։ Շորորա, ջեյրան, շորորա, Էրված սրտիս հով էրա։ Գիշերն անցավ՝ թուն չունիմ, Շորորա, թառլան, շորորա, Սովդաքար եմ՝ տուն չունիմ, Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։ Աղբյուր եմ սարի սրտին, Չարա չկա սրտիս դարդին, Ամեն անցորդ կխմե, Բլբուլն է ծարավ ալ վարդին։ Շորորա, Շորորա, թառլան, շորորա, Շահմար հյուսդ էրերա։ Շորորա, ջեյրան, շորորա, Էրված սրտիս հով էրա։ Գիշերն անցավ՝ թուն չունիմ, Շորորա, թառլան, շորորա, Սովդաքար եմ՝ տուն չունիմ, Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։ Զեփյուռ եմ, սարեն կուգամ, Էրված սրտերուն հով կուտամ, Ալ վարդին, ալվան վարդին Իմ շաղերս սիրով կուտամ։ Շորորա, Շորորա, թառլան, շորորա, Շահմար հյուսդ էրերա։ Շորորա, ջեյրան, շորորա, Էրված սրտիս հով էրա։ Գիշերն անցավ՝ թուն չունիմ, Շորորա, թառլան, շորորա, Սովդաքար եմ՝ տուն չունիմ, Ղանադներդ բա՛ց, հո՛վ էրա։
@user-oi1hb1mm5e
2 жыл бұрын
Ц
@sonahovsepyan3593
9 жыл бұрын
Ինչու չեք գրում գուսան Շահենի 150 ամյակ : Համերգի սկզբից հաղորդում են Շահեն , վերջում Շերամ :
@ruzandavtyan974
7 жыл бұрын
нг ., УСАНфйц11
@arisarseni
7 жыл бұрын
Սկզբի հայտարարածը սխալ է։ Գոնե ուղղեն, մի՞թե իրենք չեն նայում իրենց տեղադրածը։ Սխալվելուց ոչ ոք երաշխավորված չէ, բայց դե՝ սխալն էլ կարելի է ու պետք է ուղղել։
Пікірлер: 23