Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#Տավուշ #5tv
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտված են համարում ՔՊ-ականները, իսկ ադրբեջանական կողմը հայտնում է, որ գործի 35 տոկոսն է արված, տեղադրվել է 28 սահմանային սյուն: Սահմանազատումը, կարծես, նոր տեմպ է հաղորդում «Խաղաղության պայմանագրի» կնքման բանակցություններին: Հայաստանի արտգործնախարարության խոսնակը «Հայլուրին» հայտնել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկների՝ 9-րդ խմբագրությունն է հասել Երևան: Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը ապօրինի համարող տավուշցիները տուն գնալու միտք չունեն: Եթե այսօր թողնեն փողոցային պայքարը, վաղը այդ տունը սկուտեղի վրա թշնամուն է տալու Հայաստանի իշխանությունը, բացատրում են Տավուշի գյուղերի բնակիչները: Նրանց են միացել արցախյան պատերազմների մասնակիցներ, շատերը հենց արցախցիներ են, որ 7 ամիս առաջ են անտուն մնացել ու հիմա չեն ուզում, որ նույնը տավուշցիները տեսնեն:
Негізгі бет Ադրբեջանից հին գերեզմանաքարեր են անցնելու Ադրբեջանին. բողոքի 8-րդ օրը՝ Տավուշում
Пікірлер: 85