Շահէն Մեղրեանի հիշատակին
Արցախ գավառում կռվի ձորերում,
Հայդուկն էր ընկել խոր վերքը կրծքին,
Բացվւած վերքիցը արյուն էր ծորում,
Ձեռքն էր երկարել իր հրացանին…
Այդ քաջ հերոսն էր Շահեն Մեղրյան,
Երդվյալ զինուոր սուրբ Դաշնակցության.
Սրբությամբ պահեց հայկյան անունը,
Թափեց իր վերջին կաթիլ արյունը։
Արյունոտ դաշտում բլբուլն էր երգում,
Հայդուկն էր ընկել մահվան խոր քնով,
Նա իր հոգու մէջ երազ էր տեսնում
Հայրենի աշխարհ ազատ ապահով…
Այդ Քաջ Հերոսն Էր…
Ախ թե լինեիր կայծակ, հրաբուխ,
Մռով լեռների ճակտիցը վիժած,
Պիտի շանթեիր, պիտի փշրեիր,
Թշնամյաց գնդեր արիւնանախանձ։
Զոհվեցավ կռվում Շահեն Մեղրյան,
Մռովի լանջի անվեհեր հսկան,
Սրբությամբ պահեց հայկյան անունը,
Թափեց իր վերջին կաթիլ արյունը։
Негізгі бет Շահեն Մեղրյանի հիշատակին
Пікірлер: 8