Ռաիսա Մկրտչյան - Դու
Raisa Mkrtchyan - Du
Խոսք ՝ Պարույր Սևակի
Երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի
Ձայնագրվել է 1978 թ. Երևանի Ռադիոյում
Դու - երկու տառ, դու, հասարակ մի դերանուն:
ԵՎ ընդամենն քո այդ երկու հատիկ տառով՝
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում:
Դու՝ երկու տառ և ես հանկարծ
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
ՈՒ թերանում եմ կատարել
Հրամանը տառապանքի:
Դու՝ երկու տառ, և ես, անգին,
Ինձանից ինքս վերանում,
Փոշիացած հերոսնեի
ՈՒ ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում:
Դու՝ երկու տառ ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում,
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփս թափում, անտերանւմ
ՈՒ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ
ՈՒ գերանում:
Դու՝ երկու տառ,
Դու՝ հասարակ
Մի դերանուն...
Негізгі бет Ռաիսա Մկրտչյան - Դու
Пікірлер: 9