Այս բացառիկ տեսագրության մեջ, որը նկարահանվել է 1980 թվականին, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը ներկայացնում է իր երգերից մի քանիսը, պատմում, թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրը ստեղծվել, ինչն է առիթ հանդիսացել դրանց ստեղծման համար և ում հետ է համագործակցել։ Ներկայացված երգերը ութն են՝
Հաղորդման նախաբան 00:00
01․ «Իմ Երևան», խոսք՝ Գևորգ Էմինի, երգում է Ռաիսա Մկրտչյանը 00:57
02․ «Գիշերն էկավ», խոսք՝ Ավետիք Իսահակյանի, երգում է Արտաշես Ավետյանը 04:09
03․ «Նաիրուհի», խոսք՝ Քաջիկ Գրիգորյանի, երգում է Արտաշես Ավետյանը 09:16
04․ «Իմ Անի», խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երգում է Ռուբեն Մաթևոսյանը 13:06
05․ «Ես չիմացա», խոսք՝ Համո Սահյանի, երգում է Ալեքսեյ Հեքիմյանը 19:02
06․ «Դու իմ սրտում», խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երգում է Ռուբեն Մաթևոսյանը 23:51
07․ «Բանվոր տղա», խոսք՝ «Գարիկ Բանդուրյանի», երգում է Արտաշես Ավետյանը 26:32
08․ «Այգեպան», խոսք՝ Գարիկ Բանդուրյանի, երգում է Ռուբեն Մաթևոսյանը 31:42
Տեսանյութը «Այգաբեր» ալիքում տեղադրվելուց առաջ ենթարկվել է ձայնային որոշ մշակման։
Ալեքսեյ Հեքիմյանը ծնվել է Բաքվում՝ 1927 թվականին։ 1941 թվականին ավարտել է Երևանի Ս. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ 1942-1946 թվականներին եղել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի էլեկտրիկ, ապա՝ մեխանիկ։
Արդեն 1946 թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգում։ 1955-1970 թվականներին եղել է Սերպուխովո քաղաքի ներքին գործերի բաժնի պետ, Մոսկվայի մարզի քրեական հետախուզության պետի տեղակալ, ապա՝ պետ, 1970-1973 թվականներին՝ Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։
Եվ ահա, թե ինչով է առանձնանում Ալեքսեյ Հեքիմյանը․ լինելով ամբողջ Խորհրդային միության Ներքին գործերի նախարարության գեներալ-մայոր, միևնույն ժամանակ նա աչքի է ընկնում գեղեցիկն ընկալելու, մարդկային տառապանքն ու վիշտը, ցնծությունն ու երջանկությունը զգալու, մյուսների մեջ մարդկային բարձր հատկանիշներն ու որակները գնահատելու հատկությամբ, ինչի մասին պատմում է այս հաաղորդման ընթացքում։ Եվ նրա այդ շնորհը առատորեն դրսևորվում է նրա հարյուրավոր երգերում, որոնցից ընդամենը 8-ը ներկայացնում է այս հաղորդման ընթացքում։ Նա օժտված է ոչ միայն երաժշտականությամբ, այլև գեղեցիկ ու գրագետ խոսքով, որը կարող է այսօր շատերին զարմացնել գեղեցիկ բառերի ընտրությամբ ու հիանալի համեմատություններով։
Գրել է քաղաքային ժողովրդական ոճի ավելի քան 300 երգ։ 1957 թվականին երիտասարդության համաշխարհային փառատոնում նրա երգն արժանացել է ուշադրության, իսկ 1961 թվականին՝ շահել առաջին կարգի մրցանակ։ 1982 թվականին «Գարուն է գալիս» երգի համար նրան շնորհվել է առաջին մրցանակ։ Առավել հայտնի են՝ «Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ» երգերը։ Հեքիմյանի անունով է կոչվել Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցը։
Негізгі бет Музыка Ալեքսեյ Հեքիմյանը ներկայացնում է իր երգերը
Пікірлер: 79