Բարի գալուստ իմ ալիք։ Ես Հասմիկն եմ, ամուսնացած եմ հնդիկի հետ, ապրում եմ Հնդկաստանում։ Ունեմ մեկ տղա՝ Ռոնին:
Իմ հայ-հնդկական ալիքում կգտնեք ընտանեկան, առօրեական վլոգներ, որոնց միջոցով ձեզ ծանոթացնում եմ Հնդկաստանին, հնդկական մշակույթին, խոհանոցին , ինչպես նաև իմ ընտանիքի ու ընկերների հետ:
Կսպասեմ ձեր առաջարկություններին, կարծիքներին մեկնաբանությունների տեսքով։ Շնորհակալություն:
Այսօրվա վլոգում նախաճաշի և ըմպելիքի տեսքով երկու համեղ և օգտակար բաղադրատոմս եմ ներկայացնել ձեզ, որոնցից դդումով վաֆլին իմ բտ-ն է, իսկ մյուսը հնդկական ավանդական ըմպելիք է, որն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը, արդյունավետ է համարվում հազի, մրսածության, կոկորդացավի ու սեզոնային գրիպի դեպ:
"KADHA" ըմպելիք
Մեխակ 4-5 հատ
Սև կլոր պղպեղ 5-6 հատ
Մեկ փոքր կտոր դարչին
Դափնու տերև 1 հատ
Հիլ 2 հատ
Թարմ քերած կոճապղպեղ կամ կես թ/գ կոճապղպեղի փոշի
Թարմ կանաչ ռեհան 3-4 հատ կամ 1 թ/գ չոր վիճակում
Խմելուց առաջ ավելացնել մեղր և կիտրոնի հյւթ ըստ ցանկության
ԴԴՈՒՄՈՎ ՎԱՖԼԻ
Խաշած դդում
Վարսակի ալյուր
Ձու 1 հատ
Դարչին 0.5 թ/գ
Негізгі бет Ամուսինս հայերեն է խոսում ~ Ի՞նչ խմել առողջ լինելու համար ~Անակնկալ ~ Ամենահամեղ վաֆլիները
Пікірлер: 222