«ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ»
Խոսք՝ Կարեն Խուրշուդյան / Մարինե Գյուլումյան
Երաժշտ՝ Մարինե Գյուլումյան
Կատարում՝ Հակոբ Ղասաբյան, Կառոլին Յորգանցյան, Մադլեն, Էրմոնիա, Անգինե, Լիլիան
Դուդուկ՝ Արտյոմ Մինասյան
Ստեղնաշար՝ Մարինե Գյուլումյան
Կիթառ՝ Ադրիան
Բաս կիթառ՝ Ջեֆֆ
Հարվածայիններ, դհոլ՝ Ժուլիեն Թեքեյան
Վոկալ՝ Բելլա
Գործիքավորում՝ Մարինե Գյուլումյան
"APRELU ENQ" / Nous allons vivre
Lyrics : Karen Khurshudyan, Marine Gyulumyan
Music : Marine Gyulumyan
Singers : Hakob Ghasabian, Karoline Yorganciyan, Madeleine, Ermonia, Ankinee, Lilian Shahbazyan
Duduk : Artyom Minasyan
Guitar : Adrien
Bass Guitar: Geoffroy Jeff Tekeyan
Druls, Dhol : Julien Tekeyan
Vocal : Bella
Piano, Arrangement : Marine Gyulumyan
Recorded & Mixed by Marine Gyulumyan
Video Editing by Marine Gyulumyan
ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ
Խոսք՝ Կարեն Խուրշուդյան / Մարինե Գյուլումյան
Երաժշտ.՝ Մարինե Գյուլումյան
I
Սև ամպերն են պատել հայոց երկրին,
Ու հայրենիք ներխուժել թշնամին,
Պահն է եկել՝ ազգովի միանանք,
Մեկ սիրտ ու մեկ բռունցք դառնանք։
Մեր դարավոր տունն է այստեղ եղել,
Մեզ հայոց հողն է սնել, ուժ տվել,
Ու ողջ աշխարհը թող որ իմանա
Հայը կա ու կշատանա։
ԿՐԿՆԵՐԳ
Միանանք հայեր, աշխարհի հայեր,
Որ չարտասվեն էլ բյուրավոր մայրեր,
Մեր միությունն է մեր միակ ճամփան
Խաչը Սուրբ մեզ հավերժ պաշտպան։
Եկ դառնանք ամրոց, արծիվներ հայոց
Որ ետ բերենք վանքերը մեր սրբոց
Մեր հույսը մենք ենք ու Աստվածը մեր
Մենք պիտի ապրենք։
II
Մենք հերոսներ ենք ու չենք զիջելու
Պարտք ունենք մեր հայրենիքին տալու
Սուրբ Հայոց հողն է մեզ անվերջ կանչում
Փառք, քեզ հերոս, որ ընկար մարտում։
ԿՐԿՆԵՐԳ
Միանանք հայեր, աշխարհի հայեր,
Որ չարտասվեն էլ բյուրավոր մայրեր,
Մեր միությունն է մեր միակ ճամփան
Խաչը Սուրբ մեզ հավերժ պաշտպան։
Եկ դառնանք ամրոց, արծիվներ հայոց
Որ ետ բերենք վանքերը մեր սրբոց
Մեր հույսը մենք ենք ու Աստվածը մեր
Մենք պիտի ապրենք։
Պիտի ապրենք, ապրելու ենք մենք
Արցախ, իմ հող, իմ տուն հայրենի
Մեր նախնիների երազանքների
Ամրոց, երկիր ծիրանի։
Ապրելու ենք, որ կերտենք
Մի նոր Հայաստան...
WEB SITE : www.marinegyulumyan.fr
FACEBOOK (Profil) : facebook.com/Gyulumyan
FACEBOOK (Page) : / marine-gyulumyan
INSTAGRAM : instagram.com/gyulumyanm
Негізгі бет APRELU ENQ - ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ
Пікірлер: 25