Եկ ինձնից մի փախչիր սարերի եղնիկ, Սիրուցդ ընկել եմ լեռներ ու լեռնիկ, Կարոտիդ սուր նետը հանիր իմ սրտից Դե արի նազով արի քայլերով հեզիկ: Սիրուց ծարավ էս ճամփեքը ոնց անցնեմ, Սերս ինչ է, քեզ ձեր տնից փախցնեմ, Քիչ է մնում ճամփիդ այրվեմ պրծնեմ Նազ մի անի արի կարոտս առնեմ: Արցունքը աչքերիս, մի թե չես տեսնում, Կանչում եմ անուշ յար մի թե չես լսում, Առանց քեզ իմ հոգու հավքը չի երգում, Դե արի նազով արի սիրտս է կանչում: Յար քո սիրուց գարնան նման բացվել եմ, Բլբուլի պես քո փշերից հյուծվել եմ Սիրունիկ յան, լացել կուզեմ լցվել եմ, Նազ մի անի արի կարոտս առնեմ: Օրերս անցնում են գալու ես արի, Մշուշ է պատում յար հոգուս աշխարհին, Ախ գուցե հեռանամ քո սիրտը վառվի, Դե արի նազով արի քո գալը բարի: Ախ մինչև երբ քո նազերը ես տանեմ, Յար, ստվերի պես ձեր թաղերում թափառեմ, Աշոտն ասաց սիրո ծովու կխեղդվեմ Նազ մի անի արի կարոտս առնեմ:
@GenadiSanasaryan
9 ай бұрын
Hrashali erg ev hianali katarum. Apres Araksya jan. ❤ B R A V O ❤
@karineabrahamyan2378
8 жыл бұрын
jannnn verjnaaa sirum em eli ho zorov chiii :* :* :*
@mariayazulyan1613
4 жыл бұрын
Shat lav eq ergum es dezanov hianum em kanach chanapar dez🌹
@rabbitefim733
7 жыл бұрын
браво араксия
@user-ch5nl4hy7h
2 жыл бұрын
Джан Араксия джан 🔥✊🏽🇦🇲
@angamanu360
Жыл бұрын
Kezze hayn u haykakan@! Mah nranz ovqer hayin poxumen sevamort u ayl vayri pixts zexeri het yev genocide anum mer ariakan genetikan.
Пікірлер: 12