Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջրաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը, ինչի հետևանքով էլ երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն ասում էին. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղնախարար Իգնատի Առաքելյանը մեզ հույս էին տալիս, որ գյուղացին ինչքան միրգ արտադրի, ոչ մի բան գետնին չի մնա, մինչդեռ վարկերով ողջ ծիրանի այգիները մշակել ենք ու բարձր որակի ծիրան ենք արտադրել, ու ովքեր, որ պետք է մեզանից գնեին, խոստացել էին, որ արժեքը կլինի 800 դրամ։
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2017/...
Негізгі бет Արարատում մի ամբողջ գյուղ փակել է ճանապարհը, պատճառը նրանց ծիրանը «ջրի գնով խուրդելու» փորձն է
Пікірлер