Ժամանակակից մոտեցումներով անասնապահությամբ հետաքրքրվողները դեռ մեկ տարի ժամանակ ունեն «Խելացի ֆերմա» ծրագրին դիմելու համար: Պետությունը պատրաստ է փոխհատուցել գնահատված ծախսի 50, որոշ դեպքերում` 70 տոկոսը: Փոխհատուցումը 2 փուլով է՝ ֆերման կառուցելուց, ապա սարքավորոմներով վերազինելուց հետո: 2019-ից գործող այս ծրագրով արդեն փոխհատուցում է ստացել 43 ֆերմեր, 45 անասնաշենք կառուցման փուլում է: Պետության աջակցությունը հիմա գերազանցում է 750 միլիոն դրամը:
- Күн бұрын
Արդեն 98 անասնաշենք՝ «Խելացի ֆերմա» ծրագրով
- Рет қаралды 14,358
Пікірлер: 2