Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 55-ամյա Վարդան Այվազյանը երեկ՝ մայիսի 9-ին, հայտնվել է անելանելի իրավիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան գյուղում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել: Վ. Այվազյանին պատկանող 1000 քմ պոմիդորի և 800 քմ վարունգի ջերմոցները ասես հիմքից պոկած և շուռ տված լինեին: Քամին րոպեների ընթացքում գյուղացիների օրվա քրտինքը հողին է հավասարեցրել:
Մանրամասները` shamshyan.com/...
Негізгі бет Արտակարգ իրավիճակ Խորոնք գյուղում. ուժգին քամին կոտրել է ջերմոցներ, տանիքներ, արմատախիլ արել ծառեր
Пікірлер