Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян (1989)
Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян (1989)
Catharsis -- Կատարսիս -- Катарсис
Live 2005 december 17, at Aram Khachatryan Concert Hall, Yerevan -- Համերգ Արամ Խաչատրյանի Համերգասրահում, դեկտեմբերի 17, 2005թ. -- Концерт в Зале Арама Хачатряна, Ереван 17 декабря 2005 года
Դռները մեկ առ մեկ փակում
կյանքիս անցած էջերի պես,
էջերը լույս պահում սրտում,
մնացածը տալիս քամուն
և հեռանում
բարով մնաք...Բարով մնաս իմ մանկություն,
որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
աքսորների խուլ ահազանգ
կռիվ ու խաղ
բարով մնաք...
Բարով մնաք -- իմ ընկերներ
որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
ես կհիշեմ ամեն վարկյան
նրանց, որոնք արդեն չկան,
օրհնյալ լինեք
բարով մնաք...
Բարով մնաս դու իմ քաղաք
և փողոցներ իմ հարազատ,
ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,
դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
ես դեռ կգամ
բարով մնաք...
Ինքս ինձնից եմ հեռանում
և կամուրջները ետդարձի ես չեմ այրում...
ես հեռանում եմ, որ դառնամ,
հազար փակված դռներ բանամ
հիմա գնամ
բարով մնաք...
Մնաս բարով, վերջին իմ սեր,
կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...
գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,
և կորուստի դռները բաց
ես փակեցի
բարով մնաք...
Մնաք բարով խելառ օրեր
անքուն հազար իմ գիշերներ
բարով մնաք, խոսքեր մաշված
դեմքեր հոգնած
նոր խաբկանքի դռները բաց
չեմ հավատում
բարով մնաք...
Մնաս բարով, վերջին կորուստ,
վերջին իմ հույս, սպասում,
երազ վերջին...
ես հեռանում եմ ամենից,
ամեն տեսակ սուտ խաղերից
ես չեմ խաղում
բարով մնաք
Негізгі бет Музыка Arthur Meschian - Farewell. Արթուր Մեսչյան - ԲԱՐՈՎ ՄՆԱՔ
Пікірлер: 183