On July 12th, Armenians around the world celebrated the ancient Armenian water festival Vardavar. On July 23rd, Naregatsi Art Institute and the Tonatsuyts Folk Theatre jointly organised a unique workshop in Armenia’s beautiful Byurakan village dedicated to this historic holiday.
Our artistic team was joined by the wonderful students of Tsiatsan Summer School for Children and schools in Yerevan and Byurakan. Tonatsuyts Folk Theatre’s artistic director, Hasmik Baghramian, presented the history, meaning, and traditions behind Vardavar; giving us the opportunity to celebrate the feast like our ancestors did for centuries.
In the lush backyard of the theatre, a lovely drama was staged to visually describe how Vardavar was celebrated, why Armenians prepared “Pulpatik” and “Khndum” dolls, why they decorated trees with roses, apples and cucumbers, and why they threw water on each other for one day.
After the play, everyone present at the event was armed with water guns and an unforgettable water fight broke out, while the talented singers of Tunatsuyts Folk Theatre sang folk songs dedicated to Vardavar. Once the water fight concluded, the theatre staged a memorable play using shadow puppets, after which all of us visited Byurakan’s historic St. Hovhannes church. We would like to thank the Tonatsuyts Folk Theatre for this remarkable experience and look forward to seeing you at our next workshop in August.
Հուլիսի 23-ին Նարեկացի Արվեստի Միության միջոցառումներին մշտապես ներկա գտնվողների, ինչպես նաև Միության ստեղծագործական թիմի համար Արվեստանոց նախագծի հերթական հանդիպումը` «Խնդում»-ը, վերածվեց իրական տոնի:
Ի տարբերություն նախորդ Արվեստանոցների, այս մեկն ընթացավ Միության պատերից դուրս` Բյուրական գյուղում, մեծ ոգևորությմամբ ու մանուկների երջանիկ քրքիջով: Եկել էին մասնակցելու ոչ միայն Երևանի, այլև Բյուրականի դպրոցների աշակերտներն ու «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնի ամառային դպրոցի փոքրիկները: Գերուրախ տրամադրության ու անկաշկանդ լինելու պատճառը ոչ միայն բնության գրկում հայտնվելն էր, այլև Արվեստանոցի թեման, որը նվիրված էր ջրի պաշտամունքին ու Վարդավառի տոնին:
Բյուրականի «Տոնացույց» ժողովրդական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանի շնորհիվ ներկաները ականջալուր եղան մեր ժողովրդական տոնի բուն գաղափարին, տոնի խորհրդին: Ինչից հետո, հանդիսականի համար, «Տոնացույց»-ի բացօդյա տարածքում, ցուցադրվեց փոքրիկ խաղ-ներկայացում`առավել պատկերավոր ցուցադրելով, թե ինչպե՞ս էին մեր նախապապերն ու նախատատերը նշում Վարդավառը, ինչու՞ էին Պուլպատիկ պատրաստում, ծառը զարդարում վարդերով, խնձորներով ու վարունգներով, ապա ջրում միմյանց:
Ներկայացումից անմիջապես հետո, երեխաներն ու մեծահասակները, զինված ջրերով լի տարրաներով, ջրեցին ու ջրվեցին, իսկ թատրոնի դերասանուհիներն էլ այդ հրաշք ակնթարթները գեղեցկացրին տոնին նվիրված ժողովրդական երգերով:
Ջրվելու արարողությանը հաջորդեց ստվերների թատրոնը: Հարմարավետ տեղավորվելով հատակին ու թախտին, ներկաները տեսան զավեշտալի ներկայացում այն մասին, թե «Ինչպե՞ս էր Կարապետը մածուն վաճառում»: Ստվերների թատրոնի ներկայացումից տպավորված հանդիսականը շարժվեց դեպի Սբ. Հովհաննես եկեղեցի: Եկեղեցու շրջակայքում` գետի մոտ, զանազան ժողովրդական երգերի ուղեկցությամբ, ժողովուրդը Պուլպատիկը գետը նետեց` ցանկանալով, որ շուտափույթ անձրև տեղա, արտերը երաշտ չտեսնեն, ինչպես խնդրում էին հնում մեր նախնիները:
Негізгі бет Արվեստանոց Բյուրականում | Workshop in Byurakan
Пікірлер: 1