Music by Boris Arakelyan
Lyrics by Armen Hakhverdyan / Boris Arakelyan
Arrangement by Hayk Ghevondyan XP HGH Records
Mix & Mastering by Hayk Ghevondyan XP HGH Records
1. Տարբեր տեսակի սիրո կերպեր կան այս կյանքում,
Մարդու, կենդանու, փողի ու փառքի, բնության,
Սեր բառի ներքո ինչեր ասես, որ չեն անում,
Իրար խանդում են, իրար սպանում, ինքնասպան լինում:
Բայց առավել է Քո սերը Տեր,
Եվ ամեն շնչից ու մտքից վեր,
Որը ոչ թե կյանքեր է խլում,
Այլ մեռած մարդուն կյանք է պարգևում:
2. ՈՒր էլ որ գնաս, ինչ էլ որ անես, միշտ հիշիր,
Մարդկային սերը Աստծո սիրուց տարբերել է պետք,
Կգա ժամանակ երես կդարձնեն քեզ սիրող մարդիկ,
ՈՒ դու քեզ կզգաս լքված, մոռացված, անտեսված:
3. Անկողմնակալ ու անշահավետ է Աստծո սերը,
Անզուգական է, անվերջանալի, անկրկնելի,
Ոչ ոք իր որդուն և իր ծնողին այդքան չի սիրի,
Որքան որ Տերը, մեզ կյանք տվող հավերժական Սերը:
Негізгі бет Աստծո սերը - Բորիս Առաքելյան / Astco ser@ - Boris Arakelyan
Пікірлер