Գրքի ձեռք բերման համար կարող եք զանգել գրքի թարգմանիչ Էդգար սարկավագին +37477143308 հեռախոսահամարով։
Կարդաց` Արման Բալյան Ժորայի
«Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.3-5): Սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս արգելում է լինել խիստ դատավորներ մեր եղբայրների հանդեպ: Արգելում է լինել այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում ենք, այսինքն` մեր մեղքերը չենք նկատում, սակայն մեր եղբոր փոքր մեղքն արագ նկատում ենք և նրան դատում ենք դրա համար: Մենք, որ մեղքերով ծածկված ենք, դատում ենք մեր եղբայրներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փոքր մեղքեր են գործում: Մենք չափազանց ուշադիր ենք մեր մերձավորների մեղքերի հանդեպ` չնկատելով մեր աչքի միջի գերանը: Այդպես էր նաև հին ժամանակներում. դպիրները, փարիսեցիները, իրենց իմաստուն համարող հրեաները խիստ դատապարտում էին Հիսուսին և նրա առաքյալներին, որ նրանք չեն պահում շաբաթը, անլվա ձեռքերով հաց են ուտում, մեղավորների հետ են շփվում, բայց միևնույն ժամանակ չէին նկատում այն լրջագույն մեղքերը, որոնց մեջ իրենք էին և որոնց համար Տերը նրանց խստորեն հանդիմանում էր: Մի՞թե անհրաժեշտ է լռել, երբ մեր եղբայրը մեղքի մեջ է և մեղք է գործում, մի՞թե պետք է հանգիստ, անտարբեր և լուռ նայենք, թե մարդիկ ինչպես են մեղք գործում: Անշուշտ, ո´չ, մենք պետք է հասկանանք հանդիմանության և դատապարտության տարբերությունը: Մենք վատ ենք վերաբերվում մեր մերձավորներին իրենց մեղքերի պատճառով: Տեսնում ենք, թե ինչպես են մեղանչում և չարամտորեն դառնում ենք նրանց դատավորները: Ահա, այդպիսի մոտեցումն է արգելում Տերը: Մենք պետք է այլ կերպ վարվենք: Չպետք է լռենք, պիտի հանդիմանենք, բայց առանց չարամտության և ոխակալության: Հանդիմանությունը պիտի լինի հեզությամբ, սիրով, այն մտայնությամբ ու ցանկությամբ, որ սխալ գործողը, մեղանչողը փոխվի դեպի բարին: Այդպես վարվում են նրանք, որոնց աչքերում գերաններ չկան: Այդպես վարվում են մաքուր սիրտ ունեցող մարդիկ: Հեզությամբ և խաղաղությամբ նրանք հորդորում են մեղանչողներին հեռու մնալ մեղքերից: Ահա այդպիսին պիտի լինի հանդիմանությունը, այն դատապարություն չէ: Այն փափագ է այդ մարդկանց հոգիների փրկությունը տեսնել, ցանկություն է նրանց ուղղել դեպի ճշմարիտ ճանապարհը, սակայն առանց բռնության և դատապարտության: Դա պատվիրանների կատարում է: Բայց մեր առաջին և ամենակարևոր պարտականությունն է տեսնել և նկատել մեր մեղքերը, դրանք քննել և դրանցից ազատվել, ուղղվել, ձգտել հոգեղեն մարդու լիակատար կյանքով ապրել: Իսկ մեր եղբոր աչքի միջի շյուղի համար պետք է լինենք համբերատար: Այդ դեպքում Տերն էլ համբերատար կլինի մեր հանդեպ: Մենք դատում ենք, որովհետև մեզ չենք տեսնում: Երբ բացվեն մեր հոգևոր աչքերը, այլևս չենք դատի ուրիշներին, որովհետև ժամանակ չենք ունենա ուրիշների սխալները տեսնելու, այլ զբաղված կլինենք մեր բազմաթիվ սխալներն ուղղելով և Աստծուն ավելի մոտենալով: Սրբակյաց Հայր Ղուկաս Ղրիմեցին նշում է, որ հնարավոր է մերձավորների մեղքերը դատել տարբեր կերպերով, այսինքն` քինախնդրությամբ ու չարամտորեն դատապարտել, կամ էլ` սիրով ու հեզությամբ հանդիմանել: Ահա թե ինչու է Հիսուս Քրիստոս ասում, թե ինչ դատով, որ դատապարտեք, այդպես էլ դուք կդատվեք, հատկապես Ահեղ Դատաստանի ժամանակ: Եթե մենք վարվենք այնպես, ինչպես Հիսուս է պատգամում, մենք էլ Ահեղ Դատաստանի ժամանակ կարժանանք Քրիստոսի սիրուն և թողությանը: Եթե հեզությամբ, սիրով և բարի մտադրությամբ ենք մոտենում մարդկանց մեղքերին, այդպես էլ Տերը կմոտենա մեր մեղքերին` թողություն տալով և բացահայտելով մեր նկատմամբ Իր անսահման սիրո լույսը։
Աղբյուր` surbzoravor.am
#աուդիոգիրք, #դատապարտել, #аудиокнига, #audiobook, #datel, #midatir, #միդատիր, #ArmanBalyan, #ԱրմանԲալյան, #АрманБалян
Негізгі бет Աուդիոգիրք։ Մի դատիր։ Սուրբ Պաիսիոս Աթոսացի Mi datir Surb Paisios Atosaci Audiobook Аудикнига
Пікірлер: 2