Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#ակցիաներ #5tv
Վաղ առավոտից մայրաքաղաքում սկսված անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 150 մարդ: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով քաղաքացիներին խցկում ոստիկանական մեքենաներ: Իրավապահների գործողություների ընթացքում վնասվել է օպերատորներից մեկի տեսախցիկը, որին ոստիկանը հրել է: Քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը 24News-ի լրագրողը: Նա այս պահին հիվանդանոցում է: Չնայած իրավապահների գործողություններին, քաղաքացիներին հաջողվել է առավոտյան ժամը 8-ից փակել ավելի քան 20 փողոց։ Ավելի ուշ բոլոր ձերբակալվածները բաց են թողնվել: Երեկ` Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն էր կոչ արել առավոտյան դասադուլ, գործադուլ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը:
Негізгі бет Ավելի քան 150 բերման ենթարկված, 20 փակված փողոց, բռնի ուժ ու անգիտակից լրագրող. ակցիաներ՝ Երևանում
Пікірлер: 30