«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը։
Մեր առաջին գարնանային հանդիպման հյուրը «Մասունք» ավանդական երգի, պարի խումն էր։
Միասին երգեցինք ուրախ, պայծա՜ռ խաղերգեր, կատակերգեր ու ողջունեցինք եկող նախշուն գարնանը։
Շնորհակալությու՜՜՜ն մասունքցիներին այդքան գունեղ ու սիրուն օրվա համար։
Սա էլ՝ երգի բառերը․
Ախ, գարուն է
Կրկ․
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:
Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է։
Կրկ․
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:
Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:
Կրկ․
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:
Հալվել է ճերմակ ձյունիկ գարուն է,
Վազել է պաղ-պաղ ջրիկ գարուն է:
Կրկ․
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:
Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է,
Լցվել է բարակ առվիկ, գարուն է։
Կրկ․
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջա՜ն, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:
Негізгі бет Ախ, գարուն է - «Մասունք» ավանդական երգի-պարի խումբ (Մեր երգերը և մենք)
Пікірлер