«Ազատության» լրատվական կենտրոնը դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222 ալիքով, tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:
Այսօր՝ Լրատվական կենտրոնի եթերում.
• Արցախում տեղի է ունեցել Հայաստանի և Ղարաբաղի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան:
• Քննչական կոմիտեն բացառում է, թե այսօր զոհված զինծառայողը հակառակորդի գնդակից է սպանվել:
• «Ռեստարտ» նախաձեռնության 4 անդամները հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով: Քննությունն ընթանում է առևանգման հոդվածով։
• Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը թեև չի ընդունում մեղադրանքը, սակայն որպես վնասի փոխհատուցում պետությանն է փոխանցել ավելի քան 100 միլիոն դրամ:
• Ոստիկանությունը ծրագրում է նոր ստորաբաժանում ստեղծել՝ պարեկային ոստիկանություն:
Հաղորդումը վարում է Ռուզաննա Ստեփանյանը:
Негізгі бет «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 12-ը մարտի, 2019թ.
Пікірлер