Բաղեղի տերեւից ստացված պատրաստուկներն ունեն զարմանալիորեն լայն օգտակար ազդեցության ոլորտ. մանրէասպան, հակասնկային, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, խորխաբեր, կապող, լուծողական, միզամուղ, հակակարկամային:
ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Խոլեցիստիտ, հեպատիտ, արթրիտ.- Բաղեղի 1թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, 6-8 ժամ թրմեք նախօրոք եռացրած սենյակային ջերմաստիճանի 500մլ ջրում, թանզիֆով ծածկված ապակյա տարայում, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ հետո : Շարունակեք 7 օր:
Ռեւմատիզմ, հոդատապ.-Պրոֆեսոր Գ. Վ. Լավրենովն առաջարկում է՝ 1ճ.գ. թարմ տերեւը 1 ժամ թրմել 400մլ գոլ զտված ջրում ու խմել 100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց հետո, ընդամենը՝7 օր:
Ոգեթուրմ.- Բաղեղի խոտը (տերեւ, մատղաշ ցողուններ) 7 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ, քամեք, հումքը մզեք, հյութը լցրեք ոգեթուրմի մեջ: Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ 100մլ ջրի հետ՝աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում կամ որպես մարսողությունը լավացնող միջոց:
Ստամոքսաբորբ, էնտերիտ, կոլիտ.- 1ճ.գ. թարմ խոտը, մանրացրեք, լցրեք 200մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո:
Ցիստիտ.- Բաղեղի 1.5թ.գ. թարմ տերեւը մանրացրեք, լցրեք 500մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 15 րոպե թրմեք, քամեք ու վերականգնեք նախնական ծավալը: Խմեք 100-ական մլ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո: Շարունակեք 5 օր, կրկնեք 21 օրից ոչ շուտ:
Գլխամաշկի մազակալած մասի դերմատիտ, քոս.- 1 ճ.գ. թարմ տերեւը 2 ժամ թրմեք 200մլ գոլ զտված ջրում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ, դրեք թրջոց կամ լվացեք վնասված մասերը: Զուգահեռաբար օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ հետո խմեք 100-ական մլ թուրմ՝ 1 թ.գ. թարմ տերեւը 1 ժամ թրմեք 500մլ սառը զտված ջրում:
Негізгі бет Тәжірибелік нұсқаулар және стиль Բաղեղով դիմակը ձեզ շատ մաշկային խնդիրներից կազատի
Пікірлер: 10