Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Եղնիկներ» հայտնի զորամասում արշալույսները խաղաղ են՝ շնորհիվ առաջնագիծը պահող ժամկետային զինծառայողների և Արցախի պաշտպանության բանակի «Եղնիկների» զորամասի սպաների: Ֆոտոլրագրողի հետ զրույցում առաջնագիծը պահող առյուծ զինվոր տղերքն ասում էին. «Նախ, շնորհալահություն ենք հայտնում հայությանը, որը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից մինչև այսօր թիկունքում սատարում է մեզ, ու նրանց շնորհիվ սննդամթերքի, առաջին անհրաժեշտ պարագաների պակասություն չենք զգում: Խոսքը զինվորներին առաջնագիծ ուղարկված և ուղարկվող սուրճի, ծխախոտի, թեյի, քաղցրավենիքի, մսամթերքների պահածոների մասին է»:
Մանրամասները` shamshyan.com/h...
Негізгі бет ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի «Եղնիկներ»-ից. զինվորն ու սպան անառիկ են պահում սահմանը
Пікірлер