Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#հանրահավաք #5tv
Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կիրակի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Երբ հրապարակում հավաքված մարդիկ սկսել են վանկարկել նրա անունը, Սրբազան հայրը ասել է, որ ինքն իր մասին չի խոսում։ Միևնույն ժամանակ հիշեցրել է, որ մինչև իր ձեռնադրումը՝ 1994 թվականը, ինքը ԱԻՄ անդամ է եղել։ Ու նշել է, որ պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով և ժողովրդի ցանկությամբ: «Բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ: Դրանք առաջիկա օրերին կհստակեցվեն»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդը:
Негізгі бет Բագրատ Սրբազանը պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն. ով կլինի շարժման վարչապետի թեկնածուն
Пікірлер: 13