Barsegh Kanachyan - ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳԸ: Armenian lullaby. Sings Hasmik Gasparyan.
Խոսք ՝ Ռ. Պատկանյանի, Երաժշտ.՝ Բ. Կանաչյանի
ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳԸ
Քո՛ւն եղի՛ր, պալաս, աչքըդ խուփ արա,
Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրա.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Մավի հիլուններ կախիլ եմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո՛ւն եղիր, մի՛ լալ.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Դուն ալ քո՛ւն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստվածամայր, պալիկիս քուն տուր,
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Негізгі бет Музыка Barsegh Kanachyan, Armenian Lullaby-ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳԸ. Sings Hasmik Gasparyan.
Пікірлер: 1