ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ․․․
Ծնունդով Ջանֆիդացի բարերար Արմեն Խաչատրյանի համար այս խոսքերը,ոչ միայն կարգախոս են այև ապրելակերպ,հատկապես երբ բարությունը վերաբերվում է երեխաներին,-ասում է հայ բարերարը։Արմեն Արամայիսի Խաչատրյանն արդեն երկար տարիներ է ինչ եղբայրների՝Կարենի և Արայիկի հետ բնակվում է ՌԴ-ում։
Բիզնեսի աշխարհում հաջողություններ գրանցած եղբայրները մշտապես իրենց ներդրումն ունեն ինչպես Ռդ-ի հայ համայնքում այնպես էլ ՀՀ-ում։ Հայաստան գալու հերթական պատրվակն այս անգամ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների երեխաներին Նոր Տարվա առիթով ուրախացնելն էր։Հայաստան գալուն պես Արմավիրի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ցուցակագրել էր ավելի քան 50 ընտանիքների երեխաների և գործի անցել։
։Քանի դեռ ապրում ենք,քանի դեռ կանք ու հայ ենք պարտավոր ենք խոնրհվել և մեր հնարավորության սահմաններում շնորհակալ լինենք նրանց,ովքեր իրենց կյանքն են հանուն մեր խաղաղության նվիրել։ Ավելացնեմ,որ երեխաներն իրենց շնորհակալությունն օրվա առթիվ հայտնեցին իրենց բանաստեղծություններով ու երգերով։Վերջիններիս մայրերը խուսափեցին տեսախցիկից,բայց ծանոթ լինելով Արմեն Խաչատրյանի կողմից իրականացված բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններին, վստահեցնում են ,որ յուրաքանչյուր նախաձեռնություն երեխաներին անկեղծ , մաքուր ու սրտաբուխ ժպիտներ է պարգևում։
Ջավահիր Եղիազարյան
Негізгі бет Բարությունը սահման չունի
Пікірлер