Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Մանրամասները՝ shamshyan.com/hy/article/2024...
Негізгі бет Բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակները դուրս են բերել վարորդի, կնոջ և երեխայի մարմինները
Пікірлер