ՀՈՒՅՍԻ ՆԱՎԱԿ Խոսք և Երաժշտություն ԱՐՄԵՆ ՄԱՆԴԱԿՈՒՆՅԱՆԻ PARIS-1974 Գնա, նավակ ափերիդ հասիր, Ալիքներին համբույր տուր, անցիր, Իմ կյանքը՝ միշտ քո գրկում, քեզ հետ, Գնա, նավակ, ճամփա չկա՝ ետ։ Անցիր,նավակ ծովը այս անծայր, Ինչպես հանդուգն կյանքի ճանապարհ, Հույսի նավակ, ափերիդ հասիր, Ալիքներին համբույր տուր՝ անցիր։ Անցիր, համբույր տուր՝ անցիր, Նավակ, ափերիդ հասիր։ Սիրում էի խելակորույս՝ ես, Մի ջինջ երկինք, ինչպես ծովը՝ քեզ, Ինչ լավ է միշտ քեզ ծովի գրկում, Ծովից խորն են դարդերը մարդու։ Անցիր,նավակ ծովը այս անծայր, Ինչպես հանդուգն կյանքի ճանապարհ, Հույսի նավակ, ափերիդ հասիր, Ալիքներին համբույր տուր՝ անցիր։ Անցիր, համբույր տուր՝ անցիր, Նավակ, ափերիդ հասիր։
Пікірлер: 3