Վաշինգտոնի հայ համայնքում, Yana Gevorgyan-ի, Yulia Boyle-ի և Gala Petrosian-ի
նախաձեռնությամբ կազմակերպած դրամահավաքի արդյունքում` գյումրեցի անօթևան ևս մեկ ընտանիք, բնակարան կունենա: Տարիներ շարունակ, վարձով խարխուլ դոմիկում պատսպարված Զատիկյանների ընտանիքին, բնակարան ունենալու մասին բարի լուրը, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հայտնեցին, նրանց ավագ որդուն Հայոց բանակ ճանապարհելու առիթով կազմակերպած խնջույքի ընթացքում:
Ավելացնենք, որ դրամահավաքին մասնակցել են ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Կանադայից և Եվրոպայից մոտ հարյուր բարի կամքի տեր մարդիկ:
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում բարեգործական ձեռնարկի բոլոր մասնակիցներին:
Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
Негізгі бет Բնակարան նորակոչիկ զինվորի անօթևան ընտանիքին
Пікірлер: 25