@bohemeproduction
Տու՛ր ինձ ափդ բաց
Տու՛ր ինձ ափդ բաց,
Բայց ոչ թե այնտեղ բախտդ փնտրելու,
Այլ սիրտս իբրև վերջին հավատամք
Դնելու համար լայն ափիդ մեջ թաց․․․
Տու՛ր ինձ ափդ բաց։
Տու՛ր ինձ ափդ բաց,
Ուր չեմ որոնի և ոչ մի արծաթ,
Փնտրումս այնտեղ երգդ կլինի,
Անզուսպ կհափրեմ՝ իբրև հոգու հաց։
Տու՛ր ինձ ափդ բաց,
Որ կոշտացել է սուտ բարևներից․
Այնտեղ ես արյուն, արցունք կցողեմ,
Կարտոնեմ սրտիս կիսատված մի լաց,
Տու՛ր ինձ ափդ բաց։
Տու՛ր ինձ ափդ բաց,
Ուր բախտդ հայի երբեք չեմ փնտրի,
Այլ փոխարենը մի թանկ հորովել
Կծորամ անուշ լայն ափիդ մեջ թաց։
Տու՛ր ինձ ափդ բաց,
Բայց ոչ թե այնտեղ բախտդ փնտրելու,
Այլ սիրտս իբրև վերջին հավատամք
Դնելու համար լայն ափիդ մեջ թաց․․․
Տու՛ր ինձ ափդ բաց։
_______________________
FOLLOW
Facebook: / bohemeproduction
Instagram: / bohem_production
_______________________
Негізгі бет Музыка Boheme / Ռուբեն Քամալյան - «Տու՛ր ինձ ափդ բաց»
Пікірлер: 4