😍 Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից իրականացված «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի Մեդիայի խմբի հետդպրոցյան հերթական աշխատանքը Բուլինգի թեմայով։
❗️ Բուլինգի երևույթը շատ տարածված, բացասական երևույթ է, որը մարդկային հասարակության մեջ կա դեռ վաղնջական ժամանակներից և իր արատավոր արտահայտումն է ստացել նաև հայ իրականության մեջ՝ հատկապես կրթական հաստատություններում։
❗️ Բուլինգի ենթարկում և ենթարկվում են ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, այլ նաև ուսուցիչները։ Այն իր խորը բացասական հետքն է թողնում յուրաքանչյուր զոհի կյանքում, զրկելով վերջիններիս ինքնարտահայտման ազատությունից և ինքնավստահությունից։
🥰 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի Մեդիայի խմբի երիտասարդները Բուլինգի թեմայով ունեցել են հարցազրույց Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի Արսինե Ամիրյանի հետ։ Արսինե Ամիրյանը ուսուցչությամբ զբաղվում է 2019 թ․-ից, և իր աշխատանքային փորձառության ընթացքում հանդիպել է բուլինգի մի շարք դրսևորումների։ Վերջինս հանդես է եկել իր կարծիքով՝ բացասականորեն արտահայտվելով երևույթի նկատմամբ։ Նա նաև կիսվել է իր ունեցած փորձով՝ նշելով բուլինգի կանխարգելման համար հնարավոր միջոցներ։
✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միություն հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։
✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։
🤩 Մաղթում ենք հաճելի դիտում։
ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները և մտքերը կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։
Негізгі бет Բուլինգը հայ կրթական հաստատություններում
Пікірлер