Այս ֆիլմը մի քանի գլխավոր հերոս ունի՝ Տիգրանը, Գևը, իր հին 31-ը, քաղաքն ու տարբեր ոգևորված ու հիասթափված մարդիկ: Տիգրանը 9-րդ դասարանում տեղափոխվել է Արցախից Վանաձոր՝ ուսում ստանալու: Ուզում էր դերասան դառնալ: Թատրոնում լավ էր, ընկերներ ձեռք բերեց, օրինակ՝ Գևին: Գևը բանակից հետո թողեց դերասան դառնալու երազանքը ու հիմա զբաղվում է ամեն ինչով՝ ինչ պատահի: Նա հին 31 է քշում, անընդհատ գործ է ման գալիս, ինքն իրեն է ման գալիս ու չի կարողանում պատասխանել՝ ինչ է ուզում այս կյանքում:
Նույնն էս քաղաքն է՝ քանդուքարափ փողոցներով, որտեղ թափառում են շներ, ավազակներ, գողեր, գողերից վախեցած ոստիկաններ, անքուն մտավորականներ, կիսաքուն մուրացկաններ, կանաչ շորով դեղին հագած հանճարներ:
Ֆիլմաշարի մյուս էպիզոդները կարող եք դիտել այստեղ` bitly.ws/A7KJ
#Բունtv #բուլկիկլնենք #ֆիլմ #վանաձոր
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Негізгі бет Բուլկի կլնենք #8. Գառների լռությունը
Пікірлер: 8