Մայիսի 6-ը Ջավախքում ընդունված է նշել, որպես ծռատոն։ Այս օրը հատկապես մեծ շուքով են նշում Խանդո գյուղում։ Ծռատոնին Խանդոցիները և հարևան գյուղերի բնակիչները սուրբ Գևորգ եկեղեցի ուխտի են գալիս, սակայն օրը կապ չունի հայ առաքելական եկեղեցու ոչ տերունի, ոչ սրբոց տոների հետ, այն ժողովրդական ծագում ունի և օվրա խորհուրդ կրող հավատալիքներն էլ մեծ հաշվով հեթանոսական սնահավատ սովորույթների հետ են կապված։
Յուրաքանչյուր տարի օրը տոնական մթնոլորտ է ստեղծում գյուղում, այսօր էլ Խանդոյի դպրոցի ավարտական դասարանի աշակերտները և գյուղի Սմարթ սքուլ կենտրոնի սաները, երգ ու պարով տոնական տրամադրություն հաղորդեցին գյուղացիներին և հյուրերին։
Негізгі бет Ծռատոնը Խանդո գյուղում, tsraton in viilage Khando, Javakheti
Пікірлер: 2