Շատին գյուղում արդեն 3-րդ օրն է, ինչ գյուղացիները փակել են գյուղապետարանի մուտքը։ Պահանջում են 7 ամիս ղեկավարած ՀՀԿ ական խոշորացված Եղեգիս համայնքի համայնքապետ Արթուր Ստեփանյանի հրաժարականը։ Ասում են Արթուր Ստեփանյանը մեզ չի ծառայում , գյուղի շահերից չի գործում։ համայնք ունի Եղեգիս գետի պահպանման խնդիր գետի վրա կառուցված են մեկ տասնյակից ավել Հէկեր։ 2000 և ավել բնակչություն ունեցող Շատին համայնքը չունի մանկապարտեզ։ Գյուղացիները մանկապարտեզ են ուզւոմ, որ իրենց երեխաները հաճախեն, իսկ իրենք ամռան սեզոնին հատկապես կարողանան սար բարձրանան , գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն։ Անգամ գտել են այն շենքը, որը կարող էր ծառայել մանկապարտեզ, նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի օգնությամբ ֆինանսներ են հայթայթել և հիմնովին վերանորոգել են ապագա մանկապարտեզի տանիքը, սակայն այն պահից սկսած, երբ 12 համայնք միավորվեց , խոշորացման ծրագրից հետո 2017 թվականի աշնանը համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ական օլիգարխների շահերը սպասարկող Արթուր Ստեփանյանը։ Տեղացիներն ասւոմ են ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի և Ծառուկյան դաշինքից Սերգեյ Բագրատյանի շահերն է սպասարկում սույն անձը։
Գյուղում լարված իրավիճակ է, գիշեր-ցերեկ փակ է գյուղապետարանի մուտքի դուռը։
Негізгі бет Ցախավելը պետք է առնենք ՀՀԿ -ական գյուղապետին սրբենք․ Շատինցիներ
Пікірлер: 8