Դառնությունը, որ Տերը պատրաստել է իմ համար ավելի լավ է, քան մեղրը որ ես ընտրում եմ իմ համար: Տեսեք Դավիթ թագավորի օրինակը: Տերը նրան թագավոր էր օծել, բայց Սավուղ թագավորը հալածում էր նրան: Մի՞ թէ չէր կարող Աստված անմիջապես բռնել Սավուղի ձեռք: Իհարկե կարող էր: Բայց տեսեք, արտոնելով այս հալածանքն ու նեղությունները Դավթի դեմ, տեսեք թէ Տերն ինչ օգուտներ բերեց Դավթին:
Դավթի աղոթքներն ավելի խորացան: Նա գրեց իր Սաղմոսները, որ դեղ ու դարման են հուսահատ մարդկանց համար: Դավիթն ավելի մոտեցավ Աստծուն: Եվ այդ հալածանքները Դավթին պատրաստեցին նրան, որ նա տղամարդ մեծանա, և պատրաստվի պատասխանատվությամբ իր ուսերին բարձել երկիր կառավարելու բեռը: Նեղությունների միջով անցենլով, Դավիթն ավելի հասուն դարձավ, ավելի վճռական, ավելի քաջարի և ավելի դիմացկուն: Այ այսպիսի թագավոր պատրաստեց Աստված իր ժողովրդի համար, Դավթի կյանքում արտոնելով նեղություն ու հալածանք:
Նեղություններն իսկական դպրոց են աղոթք սովորելու համար: Հարմարավետ կյանքը սովորաբար հեռացնում է Աստծուց, բայց նեղությունները մարդուն մոտեցնում են Աստծունց: Նեղությունների ու ցավի մեջ մեր աղոթներն ավելի խորքից են գալիս, ու զղջմամբ մենք վերադառնում ենք Աստծուն և հաշտվում Նրա հետ:
Եթե դուք սիրում էք Աստծուն, ապա ինչ էլ որ պատահի ձեր կյանքում, ասեք, «մենք մարդասեր Աստծո խնամքի տակ ենք, ով մեզ ավելի շատ է սիրում, քան ինքներս մեզ: Ով ավելի գիտի թէ ինչն է լավ մեզ համար, քան մենք ինքներս մեր մասին: Նա Աստված է: Նա մեր Հայրն է, ով ամեն ինչ դեպի լավն է դարձնում»:
Այսպիսով, Աստծո մարդը դառնում է ավելի ազատ: Ազատ իր հոգու հիվանդություններից, ազատ իր տագնապներից ու վախերից: Աստծուն սիրող ու վստահող մարդը ազատվում է իր տխրությունից, բարդույթներից և հուսահատությունից: Նա միշտ կունենա սրտի խաղաղություն, որտեղ այդ խաղաղությունը թագավորում է՝ հիմնված այն հավատքի վրա, որ Աստված աշխատում է իր կյանքում:
Негізгі бет Դառնությունը, որ Տերը պատրաստել է իմ համար ավելի լավ է, քան մեղրը որ ես ընտրում եմ իմ համար
Пікірлер: 36