Դեմքիդ նայելիս
Դեմքիդ նայելիս աչերս հալվում են,
Եվ արցունք տալիս փայլիդ հմայքին,
Որ հոսում են, գնում, խառնվում գետի՝
Սուրբերի ցնծության լացի։
x2
Ու մոռանում եմ կյանքիս անհամար
Տխրությունները, վշտերն ու վերքերը։
Ու վայրկյանի մեջ միանում եմ Քո
Հրեշտակներին, որ գիշեր-ցերեկ,
Գահիդ առջև երգում են երգը այս՝
«Սուրբ ես (x3), ով իմ Հայր»(x2):
Անունդ ասելիս՝ սիրտս փախչում է,
Գնում, միանում այն անկեղծ սրտերին,
Որ Քեզ են փնտրում և Քո կամքն անմար,
Եվ երգում Անվանդ փառք
x2
Ու մոռանում եմ կյանքիս անհամար
Տխրությունները, վշտերն ու վերքերը։
Ու վայրկյանի մեջ միանում եմ Քո
Հրեշտակներին, որ գիշեր-ցերեկ,
Գահիդ առջև երգում են երգը այս՝
«Սուրբ ես (x3), ով իմ Հայր»(x2):
Негізгі бет Դեմքիդ Նայելիս
Пікірлер: 2