Գևորգ Նազարյանը սույն փոդքաստի շրջանակներում մեզ է ներկայացնում հայոց պատմության այն էջերը, որոնք մասնավորապես առնչվում են հայ ժողովրդի կայացմանը Հայկական լեռնաշխարհում, հին հայկական թագավորություններին, մշակույթին, ինչպես նաև հայ ազգի առջև ծառացած մարտահրավերներին։
Գևորգ Նազարյանը պատմական գիտությունների թեկնածու է: Ավարտել է ԵՊՀ և UCLA համալսարանները: 1997 թվականին, համացանցի հիմնադրման առաջին տարիներին, հիմնադրել է armenianhighland.com կայքէջը, որն իր բովանդակությամբ և ծավալով առաջին լուրջ փորձն էր անգլերենով ներկայացնելու Հայոց պատմությանը վերաբերող կարևորագույն դրվագները: Գևորգ Նազարյանը հայոց պատմության վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է: Մասնակցել է Հայոց պատմությանը և Հայագիտական թեմաներին վերաբերող գիտաժողովների և քննարկումների աշխատանքներին: Ներկայումս աշխատում է Հայկական Հարցին վերաբերող նոր ուսումնասիրության վրա:
Dr. Gevork Nazaryan presents to us the pages of Armenian history that are particularly related to the origination of the Armenian people in the Armenian highlands, of ancient Armenian kingdoms, of the culture, as well as the challenges facing the Armenian nation.
Dr. Gevork Nazaryan is an accomplished historian with educational credentials from YSU and UCLA universities. In 1997, Dr. Nazaryan established the armenianhighland.com website, dedicated to presenting pivotal moments from Armenian history in English. Dr. Nazaryan has authored a substantial body of articles on Armenian history, actively contributing to conferences and discussions concerning Armenian studies. Presently, he is engaged in a new endeavor, focusing on the Armenian Question.
Big thanks to our sponsors:
www.studiocitymedia.com
www.oolik.org
.
.
.
0:00 - Նախաբան
0:44 - Հայ Ժողովրդի կայացումը հայկական լեռնաշխարհում
8:25 - Նախամաշտոցյան գրային համակարգերը
11:29 - Ուրարտու-Արարատ
16:32 - Գրավոր արձանագրությունները
18:20 - Վանի թագավորությունը
20:55 - Մեսրոպ Մաշտոցը
26:08 - Կորսված նմուշները
29:31 - Նախաքրիստոնեական հավատքը
30:19 - «Անատոլիա» տերմինը
37:28 - Նոր շրջանի պատմության մասին
Негізгі бет Dr. Gevork Nazaryan: History of Armenia/Գևորգ Նազարյան.Հայոց պատմությունը | LUYS
Пікірлер: 5