Հոկտեմբերի 6-ին 2018 ԵԿՄ Աջափնյակի բաժանմունքի տարածքը բազմամարդ էր: Երեկ նշանակալից օր էր Աջափնյակում` տեղի ունեցավ Աջափնյակի զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի օծումը և հուշահամալիրի բացումը: Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ Ազգային Հերոս Շարլ Ազնավուրին, և մեծ հայի անունով մի եղևնու տունկ իր պատվավոր տեղը զբաղեցրեց համալիրի պուրակում: Միջոցառմանը ներկա գտնվեցին զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները, մարտական ընկերները, ինչպես նաև Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը: Արարողության ընթացքում հուզիչ ելույթ ունեցավ ՀՀ Ազգային Հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը: ԵԿՄ Աջափնյակի տ/բ պատանիները պատվո պահակ էին կանգնել, իրենց խոնարհումը բերելով ավագ սերնդին:
Միջոցառումն ավարտվեց միասնական մաղթանքով` "Կյանքը հանուն Հայրենիքի զոհածներին հավերժ փառք ու պատիվ, և թող հուշաքարերի վրա անուններ չավելանան":
Негізгі бет ԵԿՄ Աջափնյակի տ.բ զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի օծումը
Пікірлер