Music: Khachatur Avetisyan (Խաչատուր Ավետիսյան)
Dir.: Arman Aghajanyan (Արման Աղաջանյան)
Lyrics: Ludvig Duryan (Լյուդվիգ Դուրյան)
Սերս տանջող անուշ ցավ` լցված երազով,
Այս գիշերն էլ լուսացավ աչքերիս լույսով.
Ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել,
Արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր:
Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,
Ես կարծեցի, քո մատներն են իմ մազերի մեջ,
Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան:
Լույս են դարձել ճամփեքին կարոտներս վառ,
Քեզ սիրելը հեշտ եղավ, ատելը` դժվար:
Հուզված սրտիս նման է աղբյուրը երգում,
Հավքը գտել է հավքին, ես քեզ չեմ գտնում:
Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ,
Ես կարծեցի, քո մատներն են իմ մազերի մեջ,
Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
Ու իմ սրտին քո կարոտի դողերը իջան:
#ernayuzbashyan #ernayuzbashian #sirogisher
Негізгі бет Музыка Erna Yuzbashyan - Siro Gisher (Սիրո Գիշեր)
Пікірлер: 3