Այսօր գթանք իրարու,-
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք։
Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,-
Բանանք սրտներըս մեռնող,-
Որբ լինենք ու չամաչենք։
Սիրենք իրար ու ներենք,-
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։
Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,-
Հեկեկանք ու չամաչենք…
Негізгі бет Ես ու դու - Դավիթ Ամալյան, Արմինե Ամալյան, Արման Ամալյան
Пікірлер: 41