LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանն է։
Հաղորդման հյուրը խոսեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներուժից, թե որքանով այն կկարողանա ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել։ Մինչ Շարժումը Երևանում իշխանությունների հրաժարականն է պահանջում, ՀՀ իշխանությունները կատարում են Ադրբեջանին տված իրենց խոստումը՝ հանձնելով մեր պետության ինքնիշխան տարածքները։ Արդյո՞ք այս առումով Շարժումը չի հապաղում։ Արսեն Նիկողոսյանը համաձայնեց, որ ավելի կտրուկ գործողություններ պետք է լինեն, որպեսզի մեզ համար վտանգավոր գործընթացները հնարավոր լինի կանխել։
Արսեն Նիկողոսյանը խոսեց նաև կարմիր բերետավորների վարքից՝ ներկայացնելով նրանց իրականացրած վայրագություններն ու անօրինականությունները։
Հարցազրույցը դիտեք տեսանյութում
Негізгі бет Եթե այս պայքարն էլ ձախողենք, ստիպված կլինենք իսլամ ընդունել
Пікірлер