Երբ բարձունքից հնչեց նորից Ձայնը ծերուկ պատմաբանի, Երբ հասկանաս դու վերջապես, Որ գեղեցիկը շատ է բարի, Որ ստվերները խավար ու մութ Կրկնողությունն են աշխարհի, Ետ կնայես ու կտեսնես Կյանքդ վաղուց նմանվել է Անպետք մաշված մի տակառի: Դու դեռ չգիտես, Որ անձրևը աշնան Դեռ քո երգն է երգում, Դու դեռ չգիտես, Որ դառել ես ինձ համար Դիտողական գեղեցկություն, Դու դեռ չգիտես, Որ ճամփան երջանկության դեռ շնչել է ուզում, Դու դեռ չգիտես, Դեռ շատ բաներ չգիտես: Երբ երեկոն խավար ու մութ Անձրևի թաց կաթիլներով Քո ապակին թակի նորից Եվ արձագանքն իմ մեղեդու Հնչի հայելում հասակով մեկ Թողնի հետքեր քո աչքերում Հոգիդ հանգիստ երբ մռայլվի Ետ կնայես ու կտեսնես Կյանքդ վաղուց նմանվել է Անպետք մաշված մի տակառի:
@annaghahramanian
4 жыл бұрын
ոնց կարելի դիսլայքել էս երգը
@user-ts6wt9vf6t
3 жыл бұрын
Kak minimum piti tavari cavi xoranard lines,lriv hamamit em😆
Пікірлер: 8