Խոսք՝ Գառնիկ Մելքոնյան
Երաժշտ.՝ Էլինար Շահեն
ԿԱՆՉ ԳՈՅԱՄԱՐՏԻ
Ելե՛ք եղբայրներ մայր Հայաստանի,
Բոցավառ սրտով մենք գնանք մարտի,
Ըմբո՛ստ շարժելով սուրն ազատության,
Մեր արդար Հայ Դատին կանգնենք պաշտպան։
Ելե՛ք դուք մայրեր, քաջասիրտ քույրեր,
Ոտքի դուք՝ մեր անմա՛հ հայ քաջեր,
Ի զեն և ի սուր հանուն Արցախի,
Եվ հանու մե՛ր ազգի ու մե՛ր պատվի։
Ելե՛ք, ո՜վ հայեր համայն աշխարհի,
Բռունցքվենք շուրջը վե՛հ գաղափարի,
Ելնե՛նք միակամ մենք սուրբ պայքարի,
Քանզի դեռ ազատ չէ երկիրն հայի։
Թող ազատության շեփո՜րը հնչի՛,
Ելնե՛նք եղբայրներ ոգո՛վ արի,
Հաղթությա՛մբ հասնենք Արցախ,
Հպա՛րտ մտնենք Շուշի,
Փառքո՜վ տիրանանք Հայոց հողին...
Негізгі бет Գառնիկ Մելքոնյան ֊ ԿԱՆՉ ԳՈՅԱՄԱՐՏԻ
Пікірлер