«Ա1+»-ի հետ զրույցում տաքսու վարորդ Արման Գալստյանը մեկնաբանում է իր ու Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանդիպումից հետո տարածված խոսակցությունները, թե միասին ինչ-որ համաձայնությունների են եկել։ Նա շրջանառվող լուրերն անվանում է անհիմն ասեկոսեներ։
«Գագիկ Բեգլարյանն էս քաղաքի տղա ա, ինքն էլ հասկանում ա, թե որը որից հետո պիտի լինի, ու էս բոլոր պրոբլեմները շատ լավ գիտի։ Ինձ Prado մակնիշի մեքենա ոչ մեկ չի նվիրել, ոչ մեկ չի խոստացել, ես իմ սոցիալական վիճակով ապրում եմ այնպես, ինչպես մինչև այժմ, որևէ բան իմ կենսակերպի մեջ չի փոխվել»,-նշեց Արման Գալստյանը։
Տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ Արման Գալստյանն աչքի էր ընկնում լիցենզավորման կարգի օրենքի և պետական պաշտոնյաների դեմ բավականին կոշտ քննադատություններով։ Նրանից հետաքրքրվեցինք՝ փոխվե՞լ է արդյոք նրա տեսակետն ու ինչով է դա պայմանավորված
Негізгі бет «Գագիկ Բեգլարյանն էս քաղաքի տղա ա, ու ինձ էլ Prado չեն նվիրել»
Пікірлер: 21