Խոսք՝ Արամայիս Սահակյանի
Երաժշտությունը՝ Արմեն Մանդակունյանի
Կատարում է Ասատուր Ասլանյանը
Ղարաբաղ` իմ աղբյուրն ես դու,
Աղբյուրից էլ մաքուր ես դու,
Կյանքում երանի ես,
Բաշխեմ կյանքս քեզ, Ղարաբաղ:
Սիրուս այգեստանն ես,
Սիրտն ես սարերի,
Հայի ապաստանն ես,
Սիրտն ես սարերի,
Քո անունն է շուրթերիս,
Քո գարունն է այտերիս,
Կանչում ես ինձ սարերից,
Կանչում ես ինձ, Ղարաբաղ:
Ղարաբաղ իմ, կանաչ բաղ իմ,
Կարոտել եմ վարդի շաղին,
Հոգուս մուրազի պես,
Սիրում եմ քեզ, իմ Ղարաբաղ:
Սիրուս այգեստանն ես,
Սիրտն ես սարերի,
Հայի ապաստանն ես,
Սիրտն ես սարերի,
Քո անունն է շուրթերիս,
Քո գարունն է այտերիս,
Կանչում ես ինձ սարերից,
Կանչում ես ինձ, Ղարաբաղ:
Негізгі бет "Gharabagh im" Asatur Aslanyan «Ղարաբաղ իմ» Ասատուր Ասլանյան
Пікірлер