Սամվել Զուլոյանը (ԶՈՒԼՈ) ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 19-ին, Կիրովականում։ Հայրական պապը՝ Զուլոյանց Լևոնը, գաղթել է Կարսից։
1963-1964 ուստարում սովորել է Կիրովականի թիվ 3 գիշերօթիկում, ապա տեղափոխվել թիվ 6 միջնակարգ դպրոցը։
1973 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1982 թվականին աշխատանքի է անցել «Կիրշին» տրեստում որպես պատճենահանող։
1982-1987 թվականներին սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռակա բաժնում։
1985-1996 թվականներին աշխատել է «Կիրովականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր։
1995 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։
1996 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։
Մահացել է 2000 թվականի հունիսի 14-ին Վանաձորում։ Ժամանակակիցների վկայությամբ՝ ինքնասպան է եղել։
Негізгі бет Գրական ընթերցումներ՝ նվիրված Սամվել Զուլոյանին. ԶՈՒԼՈ (բանախոս Տարոն Գլակ)
Пікірлер