Ձեր լռությունը զնգում, զրնգում է ձորով մեկ Ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք Համբերություն եմ ասում, ակնարկներս կրկնեք Համբերության հանդեսում ինձ բացակա չդնեք Ձեր շուրջը ամպ է, կայծակ, քնով չանցնեք, չքնեք Քնեցիք էլ արթնացաք ինձ բացակա չդնեք Թվում է թե կամենաք մի օր երկինք կթռնեք Ձեր թռիչքի ժամանակ ինձ բացակա չդնեք Ձեր պնդության պաշարով դուք աշխարհներ կսնեք Իմ մեղմության պատճառով ինձ բացակա չդնեք Ես եմ քարե պատարագ, ձեզնից սերված, ընդունեք Դուք ձեր կամքին հակառակ ինձ բացակա չդնեք Ոչ խոստումներ, ոչ երդում չսպասեք ու չքննեք Անվերջ, անշարժ ձեր երթում ինձ բացակա չդնեք։
@mishosargsyan05
6 жыл бұрын
Mary Nine մեզի դա անգիր է հանձնարարված
@gevor5296
6 жыл бұрын
Շատ լավա սարքած ԲՌԱՎՈ
@anahitbaxdasaryan873
Жыл бұрын
Ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք ։
@artakbaghdasaryan2544
4 жыл бұрын
Skizb@ 0:08 (ushadrutyun mi darcreq qoment@ im hamara)
Пікірлер: 14