Տավուշոտ պոեզիա․ Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Մեր կայքը ➡ https:/tavushmedia.am/hy/
Միացե՜ք մեր ֆեյսբուքյան էջին․ ➡ / tavushtv
KZitem → @tavush_tv
Միացե՛ք մեզ Ինստագրամում․ ➡ / tavush_tv
Tiktok → / tavush_tv
Негізгі бет Համո Սահյան․ «Կուզես պայթիր, կուզես ճչա»․ Տավուշոտ պոեզիա
Пікірлер