Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, անդրադառնալով իրեն և իր գլխավորած շարժումը 2-րդ և 3-րդ նախագահների հետ կապելու փորձերին՝ հայտարարել է, թե «դա անողները ստախոս են և այդ ձևով փորձում են մարդկանց մտքերը պայքարի իրական բովանդակություններից հեռացնել»: Ուրբաթ օրը բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Երևանի փողոցներում, փակվել է նաև Կիրանց գյուղից դեպի Վրաստան տանող մայրուղին, օրվա ընթացքում փակ է եղել Իրան-Հայաստան մայրուղին։ Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ շաբաթ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք չի նախատեսվում և իրենց համախոհներին հրավիրեցին հավաքի կիրակի օրը, նույն ժամին։
«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
www.amerikayidzayn.com/
/ amerikayidzayn
/ amerikayidzayn
t.me/Amerikayidzayn
Негізгі бет Հանրահավաք Հանրապետության հրապարակում․ oր երկրորդ։
Пікірлер: 49