Մեր "Զալի" Ապիի նախաձեռնությամբ .
Հարյուրավոր օդապարուկներ այսօր երկինք բարձրացան Իշխանավանքի պանթեոնից։
Որտեղ հանգչում են Արցախի պատերազմում նահատակված մեր հերոսների աճյունները .
Հարյուրավոր օրհնանք ու սեր,
Հարյուրավոր չասված խոսքեր,
Հարյուրավոր ջերմ կանթեղներ,
լույսեր դարձած աղոթքի հետ երկինք ելան։
Ելան վերև տղերքի մոտ,
Փոխանցելով սեր ու կարոտ.
Մորից, հորից, տատից, պապից,
Միշտ արտասվող լույս քույրերից,
Եղբայրներից, ընկերներից.
Մեր ողջ գյուղի փոքր ու մեծից ...
Նվիրյալին վայել է ձեր սխրանքը տղերք,
Ավաղ դարձաք մեր սրտերում ցավոտ մի նոր վերք։
Փառք ձեզ տղերք ...
Негізгі бет Музыка Հարյուրավոր օդապարուկներ աղոթքների հետ երկինք բարձրացան
Пікірлер: 2